ԼՂ հարցի լուծումը եթե չգտնեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ապա դա կարող է անել Իրանը. Սերգեյ Շաքարյանց




ԼՂ հարցի լուծումը եթե չեն գտնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ապա դա կարող է իրականացնել հարևան Իրանը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Բոլորը պատրաստվում են նոր խոշոր զարգացումների տարածաշրջանում, բացի մեր իշխանություններից»,- ասաց նա և նշեց, թե սակարկությունների դաշտ է բացվել:
Ըստ Շաքարյանցի՝ Չինաստան-Իրան-ՌԴ համագործակցության նոր վեկտոր է բացվում և այստեղ ՀՀ-ի կողմնորոշումը կարևոր է, մասնավորապես Չինաստանի Մետաքսի ճանապարհ նախագծի շրջանակներում:
Նա մատնացույց արեց մյուս կարևոր նախագիծը՝ «Մեկ նավահանգիստ, մեկ ճանապարհ», որը նրա խոսքով՝ նույն տնտեսական գոտու մետաքսյա ճանապարհի ծովային տարբերակն է և որի համար կառուցվում է արտասահմանյան բազաներ:
Մյուս կողմից Շաքարյանցի խոսքով՝ Սիրիայի հարցում հակամարտության մյուս կողմերը՝ ԱՄՆ, Ֆրանսիա, իրենց պարտությունը, ըստ էության, խոստովանում են՝ ասելով, թե Ասադի հեռացում չեն պահանջում:
Միաժամանակ նա հավելեց, որ մյուս վեկտոր համարվող Իսրայելի կողմից հետաքրքրություն կա հայերի և Հայաստանի նկատմամբ և գլխավոր շեշտադրումը Վրաստանի և Ադրբեջանի նկատմամբ է, և այստեղ էլ Իրանն իր հերթին է հուշում Հայաստանին կողմնորոշվել այս հարցում: