Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բաքուն խոչընդոտում է աբխազական երկաթգծի բացմանը, որ Հայաստանին շրջափակման մեջ պահի. ռուսաստանցի քաղաքագետ

Բաքուն խոչընդոտում է աբխազական երկաթգծի բացմանը, որ Հայաստանին շրջափակման մեջ պահի. ռուսաստանցի քաղաքագետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բաքուն խոչընդոտում է աբխազական երկաթգծի բացմանը, որ Հայաստանին շրջափակման մեջ պահի. ռուսաստանցի քաղաքագետ

Tert.am-ի հետ զրույցում Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովն ասաց,որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ներկայումս լուրջ բանակցություններ են ընթանում՝ աբխազական երկաթգծի բացման գործընթացն արագացնելու համար: ՌԴ ԱԳ նախարարը վերջերս մեկնել էր Աբխազիա և Աբխազիան երկաթգիծը բացելու հարցում իր հավանությունը տվել է:

«Կարծում եմ, որ Աբխազական երկաթգծի բացումը, որը կվերականգնի Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի միջև հաղորդակցությունը, մոտ ապագայում տեղի կունենա: Այս գործընթացին խանգարում է Վրաստանի միջոցով Բաքուն, իսկ որոշ առումով նաև Թուրքիան, որովհետև պաշտոնական Անկարայի ուշադրությունը Մերձավոր Արևելքն է»,-ասաց Ստանիսլավ Տարասովը:

Վերջինս շեշտեց, Բաքուն խոչընդոտում է երկաթգծի բացմանը, որովհետև Հայաստանին մեկուսացնելու, շրջափակման մեջ պահելու քաղաքականություն է վարում:

Իսկ ահա Թուրքիայի պարագայում, ըստ նրա, իրավիճակը փոքր-ինչ այլ է: 

«Թուրքիան սեփական դաշտում ֆուտբոլ է խաղում, իսկ սեփական դաշտում ֆուտբոլ խաղալ, նշանակում է՝ երբեմն պարտվել, երբեմն հավասարեցնել հաշիվը, հաղթել՝ հազվադեպ: Անկարան կարող է ազդել Բաքվի վրա, որ Բաքուն ավելի շատ հետևողական լինի այս հարցում, բայց հենց Թուրքիան այս պահին չունի դրա ժամանակը»,- ասաց Ս. Տարասովը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ որոշակի դասավորվածության պարագայում հարցը մոտ ժամանակներում կարող է լուծվել, երկաթգիծը կբացվի, բայց ոչ հիմա: Ստանիսլավ Տարասովը շեշտեց, որ աբխազական երկաթգիծը կբացվի միայն այն ժամանակ, երբ տարածաշրջանում լինի հարաբերական անդորր:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan