Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հանրային քննարկման է դրվել Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության կառուցվածքը

Հանրային քննարկման է դրվել Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության կառուցվածքը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հանրային քննարկման է դրվել Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության կառուցվածքը

ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում տեղի է ունեցել  «Էկոլոգիական կրթությա ն, դաստիարակության զարգացման  ռազմավարության կառուցվածքի» նախնական տարբերակի հանրային քննարկումը: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-­երի, ՀԿ-ների, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ: Էկոլոգիական կրթության զարգացման ռազմավարության ընդունումը պայմանավորված է էկոլոգիական կրթության համակարգի կատարելագործման անհրաժեշտությամբ և այն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների մեջ:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Վարդանյանը ներկայացրել է ռազմավարության կառուցվածքի նախնական տարբերակը, մշակվելիք միջոցառումների հիմնական սկզբունքները և թիրախները: Ա. Վարդանյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին, ինչից հետո ծավալվել է շահագրգիռ քննարկում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և փորձագետները հատկապես կարևորել են էկոկրթական խնդիրների լուծման գործընթացում ՀՀ կրթության և գիտության և բնապահպանության նախարարությունների արդյունավետ համագործակցությունը:

 ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատուները հավաստիացրել են, որ Օրենքի նախագիծը մշակվում է Օրհուսի կոնվենցիայի և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան և մշակված փաստաթուղթը կդրվի հանրային քննարկման:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan