Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Չի կարելի ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ անել և միաժամանակ վարորդական իրավունքների հարցը կարգավորելու պահանջ ներկայացնել. Կոլերով

Չի կարելի ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ անել և միաժամանակ վարորդական իրավունքների հարցը կարգավորելու պահանջ ներկայացնել. Կոլերով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Չի կարելի ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ անել և միաժամանակ վարորդական իրավունքների հարցը կարգավորելու պահանջ ներկայացնել. Կոլերով

Ռուսաստանի քաղաքական էլիտայի մեծամասնությունը չգիտի հայաստանյան վարորդական իրավունքներով ՌԴ-ում աշխատելու արգելանք սահմանված լինելու մասին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու այդպես էլ չգտնվեց փոխզիջումային տարբերակ, հարցն այդպես էլ չկարգավորվեց:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գլխավորում է ազգությամբ հայ, Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը: Եթե Հայաստանը ցանկանար բարձրացնել հարցը, բարձրացներ այնպես, որ ողջ Ռուսաստանն իմանար խնդրի մասին, ապա կարող էր Տիգրան Սարգսյանի միջոցով քաղաքական էլիտային հասցնել խնդիրը:

Բայց Հայաստանի քաղաքական էլիտան չի դիմել Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը չի կարող օդից իմանալ, մտքեր կարդալ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Հարկավոր է Ռուսաստանի քաղաքական էլիտային հստակ դիմել, ահազանգել, որ օրինակ հայազգի 7 հազար կամ 8 հազար քաղաքացիները չեն կարողանում աշխատել Ռուսաստանում, եկեք քննարկենք հարցը, գտնենք լուծումներ, բայց նման դիմում ՀՀ կողմից չի արվել»,- նշեց Մոդեստ Կոլերովը:

Կոլերովը համաձայնեց, որ տեղի ունեցածը կարող է և հանգեցնում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածմանը, որովհետև հենց այդ մարդիկ, ովքեր չեն կարողանում աշխատել Ռուսաստանում իրենց վարորդական իրավունքների միջոցով, ինչ-որ առումով նեղացած ու նեղսրտած են, դժգոհ են:

Միաժամանակ, վերլուծաբանն ասաց, որ եթե ինքը լիներ ՀՀ քաղաքացի, ապա Հայաստանի իշխանություններին հարց կտար՝ ի՞նչ եք արել դուք, որ հարցը կարգավորվի, բանակցե՞լ եք Ռուսաստանի հետ, փորձե՞լ եք գտնել կարգավորման տարբերակներ:

Նա հիշեցրեց, որ «Ելք» կուսակցությունների դաշինքը դիմել էր հարցը կարգավորելու հարցով, բայց նկատեց, որ նույն «Ելք»-ը առաջարկել էր դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: «Չի կարելի ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ անել և միաժամանակ հարցը կարգավորելու պահանջ ներկայացնել: «Ելք»-ը պիտի ուրախանար, որ նման խնդիր կա: Այս հարցը կարող է լուծվել ԵԱՏՄ անդամ լինելով, չի կարելի պայքարել խնդրի լուծման համար, բայց դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- նշեց նա:

Հարցին՝ համարժե՞ք է արդյոք ՌԴ-ից հնչած պատասխանը, որ հարցը կարելի է լուծել Սահմանադրության մեջ լեզվի մասին դրույթը փոխելու պայմանով, ապա Կոլերովն ասաց, որ ԵԱՏՄ կանոնադրության մեջ ասված է, որ իրենց երկրներում ստացած վարորդական իրավունքները կարող են օգտագործվել Ռուսաստանում, եթե ռուսերենն ունի պաշտոնական կարգավիճակ, իսկ Հայաստանում ռուսերենը կարգավիճակ չունի: «Կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն այդքան էլ հաջող չի արտահայտվել, բայց ցանկացել են ասել, որ ՀՀ Սահմանադրության մեջ ռուսերենը կարգավիճակ չունի, ուստի հարցը չի կարող կարգավորվել»,- ասաց Մոդեստ Կոլերովը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan