Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քննարկվել են հանրային կառավարման և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են հանրային կառավարման և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քննարկվել են հանրային կառավարման և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն

օգոստոսի 11-ին ընդունել է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) և Եվրոպական միության (ԵՄ) ՍԻԳՄԱ ծրագրի Հայաստանի համակարգող Մարիան Լեմկեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Կողմերը կարևորել են գնումների մասին նոր օրենքի, քաղաքացիական ծառայության մասին և արտաքին աուդիտի մասին նոր օրենքների մշակման աշխատանքների առումով ՍԻԳՄԱ ծրագրի շրջանակում ՀՀ-ին ցուցաբերված աջակցությունը:

Քննարկվել են նաև ծրագրի շրջանակում հանրային կառավարման և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի անունով պաշտոնական հրավեր է փոխանցվել` մասնակցելու ս.թ. դեկտեմբերի 13-14-ը Փարիզում կայանալիք «Լավ հանրային կառավարումը քաղաքացիների և բիզնեսի համար» նախարարական համաժողովին:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
24Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan