Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին

Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանինախագահությամբ կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդի նիստը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստին մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ արդարադատության նախարարությունների, ինչպես նաև գիտական ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհուրդը քննարկել է օրակարգային 2 հարց` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին հավանություն տալու և տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոններում նշանակելու համար ՀՀ վարչապետին թեկնածուների ներկայացման հարցերը:

Տեսչական մարմնի խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ, մարմնի հաստիքացուցակում որոշվել է նախատեսված «Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականի» երեք հաստիքները փոխել երկու հաստիքով, ստեղծել մեկ իրավախորհրդատուի հաստիք:

Խորհուրդը նաև որոշել է հավանություն տալ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանին հանձնարարվել է 1-օրյա ժամկետում ղեկավարի տեղակալների պաշտոններում Մարատ Բադալյանի և Իգոր Սարգսյանի թեկնածությունները ներկայացնել ՀՀ վարչապետին:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
24Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan