Ա. Եղիազարյան. Ռոբերտ Սարգսյանն իզուր է նեղացել




Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
«Որոշ տեղեկությունների հիման վրա պարզվում է, որ ՀՀ ԱԺ նորանշանակ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը սրտնեղել է երեկ իմ պատին գրված հումորներից:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ անհիմն է իր սրտնեղումը, քանի որ իր անձի դեմ ոչինչ չունեմ ու չեմ վիրավորել, քանի որ անձամբ չեմ ճանաչում: Միգուցե տանը հրաշալի հայր է, լավ ամուսին, լավ զավակ:
Ես այս հումորային մոտեցումը ցույց կտայի ցանկացած անձի դեպքում, քանի որ ծաղրվում է երևույթը, այլ ոչ թե անձը: Իսկ այդ երևույթը ընտրական այն գործընթացն էր (ավելի շուտ` «Ընտրություններ» անունով միջոցառում), որը վերջնականապես ամրապնդվեց 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններով և որի շարունակականությունը տեսանելի դարձավ նաև դեկտեմբերյան ընտրություններում:
Եթե ուզում ենք նորմալ պետություն դառնալ, պետք է թոթափել այդ արատավոր գործելավոճը: Նման ամեն մի գործընթացից հետո էլ ավելի է մեծանում հիասթափությունը, պետության ապագայի հանդեպ անվստահությունը:
Ինչևիցէ. պարոն Ռոբերտ Սարգսյան, Դուք արդեն ԱԺ-ում եք և լիովին հնարավորություն ունեք հերքելու գրածներս`ցույց տալով, որ ինքնուրույն քաղաքական կերպար եք, միայն հերթական կոճակասեղմը չեք, ձերբազատ ես փեսայի ստվերից (որն անգամ ՖԲ-ի Ձեր պատին նայելով է պարզ տեսանելի):
Ձեր ԱԺ գործունեությունը տեսանելի է լինելու հայաստանյան հանրությանը: Ես միայն ուրախ կլինեմ, որ Ձեր գործունեությամբ հերքեք այն սատիրան, որը ծնվեց այս ընտրապայքարի արդյունքում:
Ողջ լերուք!»
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն: