Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բյուրականի մերձակա տարածքի անտառում բռնկված հրդեհը գետնատարած է

Բյուրականի մերձակա տարածքի անտառում բռնկված հրդեհը գետնատարած է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Բյուրականի մերձակա տարածքի անտառում բռնկված հրդեհը հիմնականում գետնատարած է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր ՎրեԺ Գաբրիելյանն ասաց, որ տարածքում հիմնականում այրվել են ոչ թե ծառերը, այլ չոր խոտը: «Ամեն ինչ արվում է, որպեսզի կրակը չտարածվի դեպի մերձակա բնակավայրեր: Անտառի այն հատվածներում, որտեղ հրշեջ մեքենաների մուտքն անհնար էր, կրակի օջախները  ծառի ճյուղերով, լաթերով են հանգցրել»,-ասաց նա:

Վրեժ Գաբրիելյանի խոսքով` Բյուրականին հարակից անտառում հրդեհաշիջման աշխատանքները տարվում են 12 կմ պարագծով` 533 հա տարածքում: «Բյուրականի հրդեհը չի կարելի համեմատել «Խոսրովի» արգելոցի հրդեհի հետ: Մենք ամեն հնարավոր բան անում ենք, որ չհասնի այդ աստիճանին»,-հավելեց բանախոսը:

Բյուրականի հարակից անտառում բռնկված հրդեհի վնասի չափի եւ պատճառների մասին տեղեկատվություն կտրամադրվի հրդեհը մարելուց հետո:

Սեպտեմբերի 3-ին անտառում բռնկված հրդեհը մարելու համար փրկարարներն աշխատում են նաեւ գիշերային ժամերին: Սեպտեմբերի 7-ի դրությամբ տեղում աշխատում է 146 փրկարար, հարակից գյուղի բնակիչներ, անտառտնտեսության աշխատակիցներ (333 մարդ):

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan