Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանին նվիրել է արագ արձագանքման կապի միջոցներ

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանին նվիրել է արագ արձագանքման կապի միջոցներ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը Հայաստանին  նվիրել է արագ արձագանքման կապի միջոցներ՝ ռացիաներ: Դրանք թույլ կտան արագ արձագանքում ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 12-ին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն նվերը հանձնեց բնապահպանության նախարարությանը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բացահայտեց մի շարք բաղթողումներ՝ մասնավորապես, կապի միջոցների բացակայությունը: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նվեր է պատրաստել՝ ռացիաներ՝ արագ կապի միջոցներ: Դրանք թույլ կտան ապահովել արագ արձագանքում»,-ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ դրանք կօգտագործվեն ոչ միայն «Խոսրովի անտառ» արգելոցում, այլև, անհրաժեշտության դեպքում, նաև հատուկ պահպանվող այլ տարածքներում:

«Ռացիաները ժամանակավոր երևույթ են: Մենք ուզում ենք դրանց միջոցով այնպիսի համակարգ ձևավորել, որը թույլ կտա հետագայում մոնիտորինգ իրականացնել»,- ասաց նախարարն ու հավելեց, որ համագործակցում են նաև բջջային օպերատորների հետ՝ կապի ժամանակակից միջոցներ ապահովելու համար:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan