Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ձնե ընձառյուծն այլեւ անհետացող տեսակ չի համարվում

Ձնե ընձառյուծն այլեւ անհետացող տեսակ չի համարվում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Բնապահպանության միջազգային միությունը ձնե ընձառյուծներին հանել է անհետացող տեսակների ցանկից ու ընդգրկել խոցելի տեսակների ցանկում։ Ըստ նոր կարգավիճակի՝ նրանք դեռ գտնվում են անհետացման սպառնալիքի տակ, բայց այդ սպառնալիքն արդեն այնքան էլ մեծ չէ։ Այս մասին, News.am-ի հաղորդմամբ, հայտնում է Կարմիր գրքի կայքը։

Նշում են, որ 2008-ին ձնե ընձառյուծները սխալմամբ են հայտնվել անհետացող տեսակների ցանկում։ Անհետացող են համարվում այն տեսակները, որոնց ներկայացուցիչների քանակը    2500-ից պակաս է եւ որոնք վերջին երկու սերունդների շրջանակում կրճատվել են ավելի քան 20 տոկոսով։ Սակայն ձնե ընձառյուծների հաշվարկի ժամանակ առանձնյակների ընդհանուր քանակի փոխարեն նշվել էր պոպուլյացիայի արդյունավետ չափը՝ առանձնյակների թիվը, որն անմիջապես մասնակցում է հաջորդ սերնդի ստեղծմանը։ Հասուն առանձնյակների քանակը կազմել է ավելի քան չորս հազար։

Ձնե ընձառյուծները ապրում են Միջին Ասիայի 12 երկրներում ։ Բնապահպանության միջազգային միությունը դրանց քանակությունն այսօրվա դրությամբ գնահատում է 7367-7884 անհատ։ Նրանց համար սպառնալիք են որսագողերը, որոնք սպանում են կենդանիներին հանուն նրանց մորթու։ Մեկ այլ խնդիր է բնակության վայրի կորուստը՝ կլիմայի փոփոխությունների ու մարդկանցով կողմից այդ տարածքների բնակեցման հետեւանքով։ 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan