Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Խոշոր հրդեհ Արա լեռան վրա. հրդեհաշիջմանը մասնակցում է 117 փրկարար

Խոշոր հրդեհ Արա լեռան վրա. հրդեհաշիջմանը մասնակցում է 117 փրկարար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

News.am-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ եւ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Այրվում է բուսածածկ տարածք:

Ժամը 00:39-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից եւ հարակից գյուղի 8 բնակիչ:

Ժամը 03:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Արագածոտնի մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, Կոտայքի ՄՓՎ պետի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը եւ Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:35-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan