Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վ. Ղուկասյան. Որոշված հարց է Սիրիային հարվածելը

Վ. Ղուկասյան. Որոշված հարց է Սիրիային հարվածելը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վ. Ղուկասյան. Որոշված հարց է Սիրիային հարվածելը

Վահան Ղուկասյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Ոնց որ թե արդեն որոշված հարց է Սիրիային հարվածելը, որովհետև տեղի են ունեցել երկու առանցքային իրադարձություններ.

1. ՆԱՏՕ-ն Փեթրիոթ ՀՕՊ համակարգեր դեղակայելու մասին որոշումն այնուամենայնիվ իրականացրեց, իսկ դա նշանակում է, որ մոտ ժամանակներս թուրք սիրիական սահմանն այլևս գրեթե չի վերահսկվի Սիրիայի կառավարական զորքերի կողմից ու կոնֆլիկտն էլ ավելի կտաքանա։

2. Ամերիկյան առաջատար մեդիաներն արդեն խոսում ու գրում են հաստատական պնդումներով, որ Ասադը քիմիական զենք է պատրաստվում կիրառել ընդդիմության դեմ։ Այսինքն, հենց ոչ թռիչքային գոտին սահմանվի ու հարյուրներով ահաբեկիչներ ու վարձկաններ ներխուժեն Սիրիա, ինչ որ մի էտապից կմիջամտի ՆԱՏՕ-ն ճիշտևճիշտ Իրաքյան երկրորդ պաերազմի սցենարով, այն տարբերությամբ, որ այս անգամ նույն սխալը չկրկնելու համար, իրոք կկիրառվի քիմիական զենք՝ որպես սադրանք ու կասվի, որ Ասադը ԶԽԶ է կիրառել սեփական ժողովրդի դեմ ու կսկսվի....

Հ.Գ. Թերևս հենց այս իրողությունների հետ կարելի է կապել ռուսների հերթական անակնկալը, երբ ռազմական նավախումբը, որ ուղևորվում էր Ադենյան ծոց՝ ծովահենների դեմ պայքարելու համար, հայտարարել է, որ չի պատրաստվում անել դա և մնացել է Միջերկրական ծովում մնացած միակ ընկերական ռազմածովային բազայում՝ սիրիական Տարտուսում»։

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan