Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում կառաջադրի իր առաջնորդին` որպես թեկնածու

ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում կառաջադրի իր առաջնորդին` որպես թեկնածու
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում կառաջադրի իր առաջնորդին` որպես թեկնածու

Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
«ԲՀԿ եվրոպական տուրնեից հետո ամենահավանական իրադարձությունը կլինի այն, որ ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրի իր առաջնորդին որպես թեկնածու: Դա ոչ միայն սպասելի է, այլ, այսպես ասած, բոլոր հաշվարկները տանում են դրան: Այսպես` արդեն առավել քան մեկ ամիս է ԲՀԿ-ական գործիչներն ու տեղական ու մարզային կառույցների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց համար ամենացանկալի թեկնածուն իրենց առաջնորդն է, այսինքն' կա ներկուսակցական համատարած պահանջ: Սա մեկ: Երկրորդը` ԲՀԿ առաջնորդից նաև փորձ արվեց կերտել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդու կերպար, որը ամենահավանական թեկնածուն կլինի, քանի որ մտահոգ է երկրի զարգացմամբ ու խնդիրների թեթևացմամբ: Անշուշտ դրանում իր նպաստավոր ներդրումն է ունեցել ՀԱԿ-ը, իր անառարկելի պահվածքով ԲՀԿ-ի գրկաբաց կոնսուլտացիաներին ընդառաջ գնալով: Այսինքն`արդեն մեկ ամսից ավելի է, ինչ խոսվում է Գագիկ Ծառուկյանի առաջադրվելու մասին, որին ԲՀԿ-ից ոչ մի հերքումային տոնով չեն պատասխանում: Եվ բնականաբար նաև հասարակության մոտ ինֆորմացիայի նման ձևով տարածումից ստեղծվում է այն միֆը, որ Ծառուկյանն առաջադրվելու է: Հիմա, իրականության մեջ եթե նայենք, ապա չառաջադրվելու մասին հայտարարությունը, այսինքն' այսքան ժամանակ ստեղծված միֆի հերքումը, ավելի կվնասի հենց ԲՀԿ-ի ու իր առաջնորդի վարկանիշին: Պատկերացրեք ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակության հատվածի մոտ ինչպիսի ընկալում ու դրանից բխող վերաբերմունք կլինի հանդեպ ԲՀԿ-ն: Կարծում եմ Բրյուսելյան այցից հետո ԲՀԿ-ն կհայտարարի իրենց թեկնածուի առաջադրման մասին:
Հ.Գ. Այստեղ հետաքրքիր է թե ՀԱԿ-ն ինչ քայլերի կդիմի, հաշվի առնելով միասնական կոնսուլտացիաների հանգամանքը, սակայն դա այլ խոսակցության թեմա է, դրան հետո կանդրադառնանք»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan