Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սևանա լճից մեծ ծավալների ջրառ իրականացնելու հիմք ու նպատակ չկա. Արծվիկ Մինասյան

Սևանա լճից մեծ ծավալների ջրառ իրականացնելու հիմք ու նպատակ չկա. Արծվիկ Մինասյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սևանա լճից մեծ ծավալների ջրառ իրականացնելու հիմք ու նպատակ չկա. Արծվիկ Մինասյան

Սևանի  ջրառը կատարվել է և սեպտեմբերի 15-ին դադարեցվել, այս պահին որևէ ջրառ չի իրականացվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ամփոփիչ ասուլիսի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա։ Սևանը մեզ համար ոչ միայն մեր ազգային հարստությունն է, այլ նաև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական մեծ արժեք է ներկայացնում։ Ջրառ իրականացվել է, սակայն սեպտեմբերի 15-ին կառավարությունն այն դադարեցրել է, և այս պահին ջրառ չի իրականացվում: Նախատեսված ցուցանիշը 3 սմ-ով ավելի ցածր է, քան նախորդ տարվանը, և այդ հարցում մեծ դեր ունեն եղանակային պայմանները»,-ընդգծեց ՀՀ բնապահպանության նախարարը:

Նրա խոսքով՝ ավելի մեծ ծավալների ջրառ իրականացնելու հիմք, նպատակ, ձգտում, փաստացի իրավիճակ չկա, և իրենք բացառելու են դա:

Մինասյանն ասաց, որ առաջիկայում լայն քննարկումներ կլինեն Սևանի վերաբերյալ` անդրադարձ է կատարվելու ջրաքիմիական, աշխարհագրական, կենսաբազմազանության խնդիրներին:
Արծվիկ Մինասյանի պնդմամբ, 2001-2002 թվականներին ընդունված օրենսդրական դաշտը այսօր էականորեն վերանայման կարիք ունի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan