Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սիրիական ճգնաժամը նոր-նոր է մտնում վճռական փուլ

Սիրիական ճգնաժամը նոր-նոր է մտնում վճռական փուլ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սիրիական ճգնաժամը նոր-նոր է մտնում վճռական փուլ

«Կտրուկ սրվել են հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ու չնայած դեռևս միայն դիվանագիտական մակարդակում, բայց կողմերը արդեն սկսել են միմյանց նկատմամբ չոր գործողությունների դիմել»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահան Ղուկասյանը։
«Այսպես, ԱՄՆ սենատը ընդունեց Մագնիտսկու ցուցակ կոչվող ուղղումը՝ Ջեքսոն-վենիկի օրենքի մեջ, որով մի շարք ռուսական պաշտոնյաներ և անհատներ զրկվում են ԱՄՆ-ի մուտքի վիզայից, իսկ նրանց բանկային հաշիվների վրա կալանք է դրվում։ Ընդ որում, այս ցուցակը վերջնական չէ և նախատեսվում է, որ դրա մեջ նշված անուններին կարող են ավելանալ նորերը։
Ի պատասխան այս օրենքի, Լավրովը՝ Քլինթոնի հետ ըստ երևույթին տապալված բանակցություններից հետո, հայտարարել է, որ Ռուսաստանը ևս կկազմի այն ամերիկացիների ցուցակը, ովքեր մարդու իրավունքներ են խախտել և կկիրառի համարժեք սանկցիաներ նմանների նկատմամբ։
Այս ամենը ես ուղղակիորեն կապում եմ սիրիական նոր զարգացումների հետ։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ռուսական Սևծովյան նավատորմի նավախումբը՝ ժամանելով սիրիական Տարտուս նավահանգիստ, հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել իր ուղղին դեպի Ադենյան ծոց, այլ կմնա Տարտուսում։ Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու դա արվեց. այսօր հայտնի դարձավ, որ Սիրիայի ափերի մոտ է ժամանել նաև ամերիկյան ավիակիրը՝ իրեն ուղղեկցող նավատորմով։
Սա դեռ միայն սկիզբն է, Սիրիական ճգնաժամը նոր-նոր է մտնում վճռական փուլ ու այս պահի դրությամբ առավելությունը դեռ ԱՄՆ-ի կողմում է և շատ բան կախված է նրանից, թե որքան պինդ կգտնվեն Պուտինի նյարդերն ու իշխանությունը»,-գրում է Վահան Ղուկասյանը:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan